Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

6 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

12 նոյեմբեր,  2024            

ՀՀ ԱԺ

Ժամը 10:00-ին ՀՀ ԱԺ-ում տեղի կունենա Ազգային ժողովի հերթական նիստը: 

Պետական կառույցներ

Ժամը 10:30-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (Բաղրամյան 24, 2-րդ հարկ) տեղի կունենա «Չինաստանի արդիականացումը. Հայաստան-Չինաստան հարաբերությունները» միջազգային գիտաժողով՝ նվիրված Հայաստան-Չինաստան հարաբերությունների զարգացմանը, Չինաստանի արդիականացման գործընթացին, մասնավորապես, Չինաստանի ներքին և արտաքին քաղաքականության վրա դրա ազդեցությանը, գլոբալ անվտանգությանը, միջազգային հարաբերություններում չինական տեսլականի, միջազգային տրանսպորտային միջանցքների և կապուղիների հիմնահարցերին: Գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես կգան՝ ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Չըն Մինը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանը և ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը: ՀՀ ԳԱԱ

Ժամը 12:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի ասուլիսը: Թեմա. Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրով իրականացվող աշխատանքները, գյուղատնտեսության ապահովագրության ոլորտին վերաբերող հարցերը։

Ժամը 13:00-ին Ծաղկաձորում նոյեմբերի 12-14-ը կկայանա աշխատաժողով՝ վերականգնվող էներգետիկայի եւ էներգաարդյունավետության բնագավառներում համայնքների կարողությունների զարգացման ծրագիր 3-րդ շրջափուլի շրջանակում: Ողջույնի խոսք՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյան (հաստատման ենթակա), ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյան (հաստատման ենթակա), Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյան (հաստատման ենթակա), ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնտեսական զարգացման գրասենյակի ծրագրերի ղեկավարման մասնագետ Լիլիթ Հարությունյան, ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի ղեկավար Աբգար Բուդաղյան:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 09:10-ին «Անի Պլազա» հյուրանոցում կկայանա «Հանուն կրթության համընդհանուր քարոզարշավ»-ի (ՀԿՀՔ) (Global Campaign for Education (GCE) Տնօրենների խորհրդի հերթական նստաշրջանը: Հրավիրում ենք լուսաբանելու այս կարևոր միջոցառումը, այդ ընթացքում հնարավորություն կունենաք հարցազրույցներ վերցնել ՀԿՀՔ Տնօրենների խորհրդի նախագահից, Վեհաժողովի խոսնակից, Գլոբալ համակարգողից և խորհրդի անդամներից, մասնակցել ճեպազրույցին և լուսաբանել նստաշրջանի մեկնարկը: «Հանուն կրթության համընդհանուր քարոզարշավ»-ը (ՀԿՀՔ) կրթության ոլորտում քաղաքացիական հասարակությունը ներկայացնող աշխարհի խոշորագույն կազմակերպություն է, որին անդամակցում են մոլորակի բոլոր տարածաշրջաններից 120 երկրներ (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունը 2003 թվ.-ից) և միջազգային տասնյակ կազմակերպություններ։ Կազմակերպությունը ներկայություն և ակտիվ դերակատարություն ունի ՅՈՒՆԵՍԿՈ-ում, ՄԱԿ-ի «Կրթությունը չի կարող սպասել» (Education Cannot Wait) հիմնադրամում, «Համընդհանուր գործընկերություն hանուն կրթության» հիմնադրամում և միջազգային բազմաթիվ այլ կառույցներում։ Արցախի ՀԿՀՔ համակարգող, Աշոտ Ավանես:

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 12:50-ին Հայ-ռուսական համալսարանի Մշակույթի տանը (1 հարկ) կկայանա Արամ Խաչատրյանին նվիրված ստեղծագործական երեկո: Միջոցառման շրջանակներում կցուցադրվի նաև ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, Ռուսական հեռուստատեսության ակադեմիայի անդամ Վալենտին Տերնյավսկու ֆիլմը: Միջոցառման պատվավոր հյուրեր՝ ՌԴ մշակույթի վաստակավոր գործիչ, «Մայակ» ռադիոկայանի երաժշտության մասին հաղորդումների հեղինակ և վարող Լյուդմիլա Դուբովցևա, կոմպոզիտոր Միխայիլ Հեքիմյան (Ալեքսեյ Հեքիմյանի որդին), Հայաստանի հանրային ռադիոյի հաղորդումների հեղինակ Օլգա Առաքելյան, ինչպես նաև Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի ավագ գիտաշխատող Լենա Միսակյան: Նոյեմբերի 13-ին ժամը 10:45-ին տեղի կունենա կոմպոզիտոր Ալեքսեյ Հեքիմյանին նվիրված ստեղծագործական երեկո, որի ընթացքում կոմպոզիտորի որդին՝ Միխայիլ Հեքիմյանը, կներկայացնի ֆիլմ խորհրդային ժամանակների լեգենդար երաժշտի մասին: Նաև նրա մտերիմ ընկերները կպատմեն կոմպոզիտորի կյանքի և ստեղծագործությունների մասին։ Դիանա Խոդերյան, +374 93 52 85 49: 

Մշակույթ

Ժամը 13:30-ին ՀՊՏՀ մեծ դահլիճում կկայանա Սուրեն Շաբոյանի «421/731. կյանքը քո գրկում» գրքի շնորհանդեսը։ Գրքում զետեղված են 2023 թվականի սեպտեմբերյան մարտերի ու դրան նախորդող իրադարությունների վերաբերյալ գրքի հեղինակ Սուրեն Շաբոյանի՝ որպես ժամկետային զինծառայողի հուշերը: Շնորհանդեսին ներկա կլինեն գրքի հերոսները: Սպասվում են նաև գեղեցիկ երաժշտական համարներ: Գրքի հեղինակ Սուրեն Շաբոյան, 077883337:

 

 

 

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում