Միացյալ Նահանգներ

Կրեմլը հերքել է Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի մասին տեղեկությունները

1 րոպեի ընթերցում

Կրեմլը հերքել է Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի մասին տեղեկությունները

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կրեմլում հերքել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի մասին մամուլում հայտնված տեղեկությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին։

«Ոչ մի զրույց չի եղել։ Սա վառ օրինակ է այն տեղեկատվության որակի, որն այժմ հրապարակվում է երբեմն նույնիսկ բավականին հարգված լրատվամիջոցներում։ Սա բոլորովին չի համապատասխանում իրականությանը։ Սա ամբողջովին հորինվածք է, ուղղակի կեղծ տեղեկատվություն», -  լրագրողներին հայտնել է Պեսկովը։

Ավելի վաղ The Washington Post-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Պուտինն ու Թրամփը նոյեմբերի 7-ին հեռախոսազրույց են ունեցել և քննարկել, մասնավորապես, Ուկրաինայում ընթացող հակամարտությունը։ Ըստ հրապարակման՝ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինին խորհուրդ է տվել չէսկալացնել Ուկրաինայում ընթացող պատերազմը և նրան հիշեցրել է Եվրոպայում ԱՄՆ-ի բավական մեծ ռազմական ներկայության մասին։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում