Երևանում ավտոբուսների ուղեվարձերից մեկ շաբաթվա ընթացքում մոտ 24 մլն դրամ հավելյալ գումար է հավաքվել
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում 2 մլն 131 հազար 746 ուղևորից տոմսային համակարգից օգտվել է 578 հազար 22-ը կամ 27,11 տոկոսը: Նախորդ շաբաթվա համեմատ հասույթն ավելացել է 24 մլն 700 հազար դրամով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտնեց «Երևան ավտոբուս» ՓԲԸ ղեկավար Բեգլար Կիրակոսյանը:
Բեգլար Կիրակոսյանը հավելեց՝ միջինացված թվով օրական շուրջ 3 մլն 500 հազար դրամ է հավաքագրվում, ինչին քաղաքապետը հավելեց, այսինքն՝ 10 տոկոսից ավելին:
«Նույնիսկ այս դժվարին պայմաններում մենք մեկ շաբաթվա ընթացքում մոտավորապես 24 մլն դրամ հավելյալ գումար ենք հավաքագրել «Երևան ավտոբուսում»»,-նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը: