Ֆուտբոլային ֆան-շարժումները չեն կարողանում տոմսեր ձեռք բերել հավաքականի խաղի համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ֆուտբոլի ֆան-շարժումները չեն կարողանում տոմսեր ձեռք բերել ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի նախավերջին տուրի Հայաստան-Ֆարերյան կղզիներ խաղի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՖԱՖ-ի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Վերջին օրերի ընթացքում մի քանի անգամ փորձել ենք ըստ գործող ընթացակարգի, պայմանավորվածության ձեռք բերել Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա` Հայաստան - Ֆարերյան կղզիներ հանդիպման տոմսերը, սակայն համապատասխան աշխատակիցը մեզ տվել է խուսափողական պատասխաններ և մինչ այժմ չունենք ինֆորմացիա այն մասին, թե ինչպես Հայաստանի ազգային հավաքականի երկու ֆան շարժումները կարող են ձեռք բերել այն տրիբունաների սեկցիաների տոմսերը, որտեղ մշտապես տեղակայվում են։

Տեղեկացնում ենք, որ այս պահին տոմսերի գնման օնլայն հարթակում թե՛ FAF-ի, թե՛ Red Eagles-ի սեկցիաների տոմսերն ամրագրված կարգավիճակ ունեն և հասանելի չեն վաճառքի համար։

Հորդորում ենք ՀՖՖ ղեկավարությանը զերծ մնալ հին բարքերը հիշեցնող գործելակերպից, մենք մարզադաշտից ազգային հավաքականին աջակցել ենք ձեր պաշտոնավարումից շատ ավելի վաղ ու աջակցելու ենք ձեզանից հետո։

Անկախ խոչընդոտներից FAF-ը և Red Eagles-ը լինելու են իրենց մշտական տրիբունաներում և եթե ՀՖՖ-ն որոշում կայացնի ֆան շարժումների սեկցիաների տոմսերը հանել ազատ վաճառքի, հետևանքների ողջ պատասխանատվությունը ընկնելու է ՀՖՖ ղեկավարության ուսերին»:

 

Հայերեն

Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործածվել․ 1 անձ ձերբակալվել է, 4 անձ՝ տեղափոխվել ԲԿ

Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին

Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ

Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել

Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը

Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը

Վարչապետի ելույթը՝ Էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության գործարկմանը

Լոնդոնից հյուսիս գնացքների բախման հետևանքով զոհվել է մեքենավարը, 89 մարդ վիրավորվել է

Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին

Երևան-Մեղրի ավտոճանապարհի դեպի Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել