Սպորտ

Ռուս մարմնամարզուհին ցանկանում է միջազգային մրցումների մասնակցել Հայաստանի դրոշի ներքո

1 րոպեի ընթերցում

Ռուս մարմնամարզուհին ցանկանում է միջազգային մրցումների մասնակցել Հայաստանի դրոշի ներքո

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի հավաքականի կազմում 2014 թվականին գեղարվեստական մարմնամարզության աշխարհի չեմպիոն  հռչակված Ալեքսանդրա Սեմենովան պատրաստվում է միջազգային մրցումների մասնակցել Հայաստանի դրոշի ներքո։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է Սեմենովայի մայրը և մարզիչը՝ Վիկտորիա Տեկելը։ 

Սեմենովան 26 տարեկան է, 2014 թվականին նա Ռուսաստանի հավաքականի կազմում հռչակվել է աշխարհի չեմպիոն։ Մարզուհին Եվրոպայի 2014 թվականի առաջնությանը նաև երկու ոսկե և մեկ արծաթե մեդալ է նվաճել։ 2015 թվականին նա դուրս է մնացել Ռուսաստանի հավաքականի հիմնական կազմից, իսկ վերջին տարիներին մասնակցել է անհատական մրցումների։ 

«Ալեքսանդրան պատրաստվում է հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո։ Նա արդեն հասուն մարզուհի է, և նա, իհարկե, շատ է ցանկանում մասնակցել միջազգային մրցումների»,- պատմել է նրա մայրը։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում