ՄՈՍԿՎԱ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական ֆոնդային բորսաների նոյեմբերի 8-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.76%-ով և կազմել 19215.48 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.17%-ով և կազմել 7338.67 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.84%-ով և կազմել 8072.39 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 915.60 կետ: