Արտակարգ և ռազմական դրության պայմաններում ընտրական գործընթացի կազմակերպման և վերահսկման կարգը կհստակեցվի

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը ներկայացրեց արտակարգ և ռազմական դրության պայմաններում ընտրական գործընթացի կազմակերպման և վերահսկման հետ կապված բարեփոխումները, որոնք նախատեսվում են Ընտրական օրենսգրքում սպասվող փոփոխություններով։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ Հարությունյանը նշեց, որ ընտրական օրենսգրքում ներկայիս կարգավորումը պահանջում է ընտրությունները հետաձգել կամ վերաքվեարկություն անցկացնել արտակարգ և ռազմական դրության ընթացքում, սակայն կարգավորված չեն մի շարք մանրամասներ՝ կապված արտակարգ դրության հայտարարման պահից սկսած որոշակի իրավիճակների հետ։ Հարությունյանն ասաց, որ նոր փոփոխություններով նախատեսվում է հստակեցնել արտակարգ կամ ռազմական դրության պայմաններում ընթացող ընտրությունների կազմակերպումը և վերահսկումը՝ նվազեցնելով ընտրական գործընթացների վրա նման դրությունների ազդեցությունը։

«Նպատակը ոչ թե խնդիրներ առաջացնելն էր, այլ հակառակը՝ հնարավոր խնդիրների լուծումը, որպեսզի ընտրական գործընթացը չտուժի և ընտրողների ձայնը տեղ հասնի»,- շեշտեց Հարությունյանը։

Նա հավելեց, որ այս փոփոխությունները քննարկվել են ընդդիմության հետ, և ստեղծվել է աշխատանքային խումբ, որը մշակել է փոփոխությունների առավել ընդունելի տարբերակը։ 

«Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը հարց ուղղեց Արդարադատության նախարարի տեղակալին՝ շեշտադրելով այն մտահոգությունը, որ հետընտրական ցնցումների դեպքում կառավարությունը կարող է արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարել՝ վերաքվեարկություն պարտադրելով։ Նա հարցրեց, թե արդյոք նման իրավիճակում կառավարությունը չի՞ ունենա հնարավորություն՝ կիրառելու արտակարգ դրություն՝ ընտրությունների արդյունքների զրոյացման նպատակով։

Հարությունյանը պարզաբանեց, որ փոփոխությունները մշակված են այնպես, որ ապահովվի ընտրական գործընթացի անխափան շարունակությունը՝ առանց քվեարկության ավարտված փուլերի զրոյացման։  

Նախարարի տեղակալը նշեց, որ արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարելու պահից սկսած՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է կասեցնել ընտրությունները, սակայն եթե դրությունը հայտարարվում է քվեարկության օրվա ավարտից հետո՝ ժամը 20:00-ից հետո, ապա նախնական արդյունքների ամփոփումը կարող է շարունակվել, իսկ նոր քվեարկություն նշանակվելու է միայն այն տեղամասերում, որտեղ նման անհրաժեշտություն կառաջանա։ 

Նախագծով նախատեսված են նաև փոփոխություններ, որոնք կապահովեն ընտրական փաստաթղթերի պատշաճ պահպանումը՝ արտակարգ կամ ռազմական դրության պայմաններում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանված կարգով պետք է վերահսկի և պահպանի ընտրական փաստաթղթերը՝ ապահովելով դրանց ամբողջականությունն ու անվտանգությունը, ինչն իր հերթին թույլ կտա անհրաժեշտության դեպքում վերսկսել ընտրական գործընթացն՝ առանց իրավական խոչընդոտների։ 

 

 

 

 


 

Հայերեն

Ասիական ինդեքսներ - 16/10/26

Իրանի ռազմածովային ուժերը հայտնել են Օմանի ծոցում այրվող լցանավի մասին

Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավարը թույլատրել է լուսաձայնային նռնակներ կիրառել ուսանողներին ցրելու համար

Գևորգ Պապոյանն ու Իբրահիմ Յումաքլին քննարկել են Հայաստան-Թուրքիա ուղիղ առևտրի հաստատմամբ բացվող հնարավորությունները

Իջևան համայնքին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի 103.5 քմ մակերեսով և Մշակույթի տան 21.28 քմ մակերեսով տարածքները

COP 17-ի շրջանակում հայտարարվել է կենսաբազմազանության պահպանության համար 500 միլիոն դոլարի հատկացման մասին

Բուլղարիայի զբոսաշրջության նախարարը հայտարարել է, որ բուլղարական սնունդն ու գինին զբոսաշրջության աճի առանցքային գործոններ են. BTA

Հայաստանն ու Ղրղզստանը նախատեսում են կրթության և գիտության ոլորտներում համագործակցության փաստաթղթեր ստորագրել

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը կենսաբազմազանության կորուստը կանխելու համար գլոբալ մակարդակով փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում

ՀՀ վարչապետն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը հանդիպում են ունեցել