Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներ- 07/11/24

1 րոպեի ընթերցում

Ամերիկյան ինդեքսներ- 07/11/24

ՆՅՈՒ ՅՈՐՔ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ ֆոնդային բորսաների նոյեմբերի 7-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 43729.34 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.74%-ով և կազմել 5973.10 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.51%-ով և կազմել 19269.46 կետ:

Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի և Dow Jones & Company կազմակերպության հիմնադրի` Չարլզ Դոուի կողմից: Այս ցուցանիշը ստեղծվել է ամերիկյան ֆոնդային շուկաների բաղկացուցիչը հանդիսացող արդյունաբերական զարգացումը վերահսկելու համար:

S&P 500-ը ֆոնդային ցուցանիշ է, որի զամբյուղում ներառված են ամենաշատ կապիտալիզացիա ունեցող 500 ընտրված ամերիկյան բաժնետիրական կազմակերպություններ:

NASDAQ բորսայի համար հաշվարկվում են մի քանի ցուցանիշներ, որոնք արտացոլում են իրավիճակն ԱՄՆ-ի բարձր տեխնոլոգիաների շուկայում և բիզնես-համայնքի արձագանքը երկրի քաղաքական եւ տնտեսական զարգացումներում, որոնք ազդեցություն են ունենում բարձր տեխնոլոգիաների շուկաների վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում