Նոյեմբերի 8-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

08 նոյեմբեր,  2024            

ՀՀ ԱԺ

Ժամը 11:00-ին ԱԺ նիստերի դահլիճում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրում է խորհրդարանական լսումներ: Կքննարկվի «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը:

Ժամը 16:30-ին Ազգային ժողովի 314 դահլիճում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը կգումարի արտահերթ նիստ: 

Պետական կառույցներ

Ժամը 12:00-ին Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանում (Ձորագյուղ թաղամաս, Փարաջանովի 1) տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված Հայաստանի ազգային պատկերասրահում նոյեմբերի 15-ին նախատեսված «Artuyt» ընկերության շարֆերի և Haute Couture (բարձր նորաձևության) զգեստների «Փարաջանով 100» հավաքածուի ցուցադրությանը: Միջոցառումն անցկացվում է Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական ծրագրի շրջանակում: Ասուլիսի բանախոսներ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյան, «Artuyt» ընկերության հիմնադիր-տնօրեն Արևիկ Առաքելյան և «Emerging Talents Milano» ընկերության հիմնադիր Տարիել Բիշարյան: «Artuyt» ընկերությունն ավելի վաղ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Փարաջանով 100» հավաքածուն ներկայացրել էր Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում՝ Բագատի Վալսեկի թանգարանում։ Միլանում գրանցած մեծ հաջողությունից հետո նոր հավաքածուն առաջին անգամ կներկայացվի Հայաստանում: ՀՀ ԿԳՄՍՆ:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 15:00-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) հրավիրում է ներկա գտնվելու Հայաստանում մեդիագրագիտության շաբաթվա շրջանակում անցկացվելիք միջոցառմանը։ Միջոցառման ընթացքում ՀԼԱ-ի կողմից անցկացված մեդիագրագիտության հեքըթոնի հաղթած 3 թիմերը կներկայացնեն իրենց նախագծերը։ Միջոցառմանը կմասնակցի և ողջույնի խոսքով հանդես կգա Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Դրամաշնորհային ծրագրերի ղեկավար Անաստասիա Կոլիվասը։ Միջոցառմանը հրավիրվել են Շիրակի մարզպետարանի, Գյումրու համայնքապետարանի ներկայացուցիչներ, Շիրակի մարզի ավագ դպրոցների մանկավարժներ, սթարթափերով հետաքրքրված երիտասարդներ, ՏՏ ընկերությունների ներկայացուցիչներ, լրագրողներ։ 

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 11:00-ին ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում /Ալեք Մանուկյան 1/ «Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» մարդասիրական հիմնադրամը (“МИР” հիմնադրամ, Հայաստան) Հաղորդակցության զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի (НИИРК, Ռուսաստան) հետ համատեղ նոյեմբերի 7-11-ը կանցկացնի «Զարգացման առաջնորդների ֆորում-2024. ինտելեկտուալ առաջնորդություն»: Ֆորումին կմասնակցեն երիտասարդ առաջնորդներ Հայաստանի տարբեր մարզերից։ Բացմանը կմասնակցեն պետական ​​մարմինների ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, դիվանագետներ, հասարակական գործիչներ, փորձագետներ։ +374 99 850577։ 

Մշակույթ

Ժամը 19:00-ին Առնո Բաբաջանյան համերգասահում «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը հրավիրում է լուսաբանելու «Ջավախքի ձայնը» երգի մրցույթ-փառատոնի գալա համերգը: Ջավախքում տեղի ունեցած երաժշտական մրցույթի 17 լավագույն մասնակիցները, «Ջավախքի ձայնը» խորագիրը կրող համերգային ծրագրով հանդես կգան Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի հետ: Մրցույթի արդյունքները կհայտարարվեն գալա համերգի ընթացքում։ Ծրագիրն իրականացնում է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Մավր Մկրտչյանի հետ համատեղ։ Ծրագրին աջակցում են Վրաստանում ՀՀ դեսպանությունը, Ախալքալաքի և Նինոծմինդայի քաղաքապետարանները։

Հայերեն Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում