Իրանը ողջունում է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը․ Մեհդի Սոբհանի

2 րոպեի ընթերցում

ԿԱՊԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև ողջունում է Հայաստանի ջանքերն՝ ուղղված հարևանների հետ բարեկամական հարաբերություններ հաստատելուն։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ Կապանում մեկնարկած «Հայաստան-Իրան. համագործակցություն և հեռանկարներ» խորագրով փորձագիտական աշխատաժողովի բացմանը:    

«Իրանի Իսլամական Հանրապետությունն ընդգծում է իր սկզբունքային դիրքորոշումը Հայաստանի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականությանն աջակցելու հարցում,  ողջունում է նրա ջանքերն՝ ուղղված հարևանների հետ բարեկամական հարաբերություններ հաստատելուն և պատրաստ է օգնել Հայաստանի կառավարությանն այդ ուղղությամբ»,-ասաց դեսպանը՝  հավելելով, որ Իրանը ողջունում է  Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, սակայն կարծում է, որ ցանկացած ապաշրջափակում պետք է իրականացվի տվյալ երկրի տարածքային ամբողջականության,  ինքնիշխանության ու վերահսկողության ներքո: 

«Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները խաղաղության շուրջ և կարծում ենք, որ երկրների միջև լարվածությունն ու հակամարտությունը կարող են անցանկալի հետևանքներ ունենալ տարածաշրջանի ժողովուրդների համար»,-նշեց Սոբհանին: 

Նրա խոսքով՝ Հայաստանի և Իրանի սահմանը բարեկամության սահման է: 

«Մենք վճռական ենք օգտագործել երկու երկրների բոլոր հնարավորությունները՝ խթանելու առևտուրը և մեծացնելու քաղաքական տնտեսական ու մշակութային կապերն Իրան-Հայաստան հարաբերություններում, որոնց ապագան լուսավոր է, ու ոչ ոք չի կարող  դա խաթարել»,-շեշտեց ՀՀ-ում Իրանի դեսպանը: 

Հայերեն English فارسی Русский Türkçe

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ