Քաղաքականություն

Իրանը կձգտի նոր փաստաթղթեր ստորագրել Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցությունը խթանելու համար. դեսպան

1 րոպեի ընթերցում

Իրանը կձգտի նոր փաստաթղթեր ստորագրել Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցությունը խթանելու համար. դեսպան

ԿԱՊԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը կձգտի  նոր փաստաթղթեր ստորագրել Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցությունը խթանելու համար: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ Կապանում մեկնարկած «Հայաստան-Իրան. համագործակցություն և հեռանկարներ» խորագրով փորձագիտական աշխատաժողովի բացմանը:  

«Իրանի կառավարությունը կձգտի Հայաստանի հետ նոր փաստաթղթեր ստորագրել տարբեր ոլորտներում համագործակցությունը խթանելու համար։  Միևնույն ժամանակ, հարգանքի արժանի են նաև Հայաստանի և Իրանի միջև նախորդիվ ստորագրված փաստաթղթերը»,- շեշտեց դեսպանը։  

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև գործում են փոխհարաբերությունների գրեթե բոլոր ոլորտներն ընդգրկող ավելի քան 190 միջազգային պայմանագրեր, համաձայնագրեր, հուշագրեր և արձանագրություններ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում