Եվրոպա

Գերմանիայի իշխող կոալիցիան կազմալուծվել է. Շոլցը Բունդեսթագից վստահության քվե կխնդրի

2 րոպեի ընթերցում

Գերմանիայի իշխող կոալիցիան կազմալուծվել է. Շոլցը Բունդեսթագից վստահության քվե կխնդրի

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում իշխող «լուսացույցի կոալիցիան», կազմված Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունից, Ազատ դեմոկրատական ​​կուսակցությունից և «Միություն 90»-ից (կանաչներ), կազմալուծվել է։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հունվարի 15-ին Բունդեսթագից վստահության քվե կխնդրի իր կառավարության համար, որպեսզի կարողանա մարտին արտահերթ ընտրություններ անցկացնել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն։

«Մեզ հարկավոր է մի կառավարություն, որը կարող է գործել, որն ուժ ունի՝ մեր երկրի համար անհրաժեշտ որոշումներ կայացնելու», - ասել է Շոլցը լրագրողներին:

Դրա հետ մեկտեղ նա հայտարարել է, որ պաշտոնից ազատում է իշխող կոալիցիայի կազմում Ազատ դեմոկրատական ​​կուսակցությունից ֆինանսների նախարար Քրիստիան Լինդներին, որը նաև կուսակցության ղեկավարն է։ Շոլցը պարզաբանել է, որ նախարարը կառուցողական չի գործել բյուջետային հարցերում և արգելափակել է անհրաժեշտ օրենքների ընդունումը։

Իր հերթին Լինդները Շոլցին մեղադրել է կարմիր-կանաչ-դեղին (կուսակցությունների գույները) կոալիցիայի կազմալուծման համար։

Շոլցի և Լինդների միջև լուրջ տարաձայնություններ կան տնտեսական, ֆինանսական և սոցիալական քաղաքականության հետ կապված, որի պատճառով նրանք չեն կարողանում ընդունել 2025 թվականի բյուջեն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում