ՆՅՈՒ ՅՈՐՔ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ ֆոնդային բորսաների նոյեմբերի 6-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 3.57%-ով և կազմել 43729.93 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 2.53%-ով և կազմել 5929.04 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 2.95%-ով և կազմել 18983.47 կետ:
Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի և Dow Jones & Company կազմակերպության հիմնադրի` Չարլզ Դոուի կողմից: Այս ցուցանիշը ստեղծվել է ամերիկյան ֆոնդային շուկաների բաղկացուցիչը հանդիսացող արդյունաբերական զարգացումը վերահսկելու համար:
S&P 500-ը ֆոնդային ցուցանիշ է, որի զամբյուղում ներառված են ամենաշատ կապիտալիզացիա ունեցող 500 ընտրված ամերիկյան բաժնետիրական կազմակերպություններ:
NASDAQ բորսայի համար հաշվարկվում են մի քանի ցուցանիշներ, որոնք արտացոլում են իրավիճակն ԱՄՆ-ի բարձր տեխնոլոգիաների շուկայում և բիզնես-համայնքի արձագանքը երկրի քաղաքական եւ տնտեսական զարգացումներում, որոնք ազդեցություն են ունենում բարձր տեխնոլոգիաների շուկաների վրա: