ԱՄՆ-ը պետք է վերջ դնի ուկրաինական ճգնաժամին. hանրապետական սենատոր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամանակն է, որ Միացյալ Նահանգները վերջ դնեն ուկրաինական ճգնաժամին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին NBC-ին ասել է հանրապետական ազդեցիկ ​​սենատոր, Սենատի՝ հետախուզության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Մարկո Ռուբիոն:

Անդրադառնալով Ուկրաինայի թեմային՝ նա ընդգծել է, որ Դոնալդ Թրամփը ցանկանում է ավարտել պատերազմը: «Որպես գործարար, նա չի խոսի մարտավարության մասին, որը կհանգեցնի այս նպատակին: Բայց, չեմ հասկանում, թե ինչու չցանկանանք, որ պատերազմն ավարտվի»,- ասել է Ռուբիոն, որի գնահատմամբ՝ Ուկրաինայում իրավիճակը մտել է փակուղի:

Միաժամանակ, Ռուբիոն CNN-ին հայտնել է, որ այսուհետ ԱՄՆ-ն պրագմատիկ արտաքին քաղաքականություն է վարելու։ Ընդ որում, նա նշել է, որ Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի սերտ կապերը վտանգ են ներկայացնում ԱՄՆ-ի համար, որը կարձագանքի Եվրոպայում Ռուսաստանի գործողություններին։ 

Մարկո Ռուբիոն շրջանցել է ամերիկյան նոր վարչակազմում իր հնարավոր պաշտոնավարման մասին հարցը: Սակայն, The Hill-ի տեղեկություններով՝ նա ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի հավանական թեկնածուն է։ 

 

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան