ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Հունգարիա՝ Բուդապեշտ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, նոյեմբերի 7-ին ՀՀ վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին:
Ըստ աղբյուրի՝ Հունգարիայում նախատեսված են երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ: