Երևան

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Երևանում տեղական ինքնակառավարման մասին և հարակից օրենքներում փոփոխությունների և լրացումների նախագծերի փաթեթը

2 րոպեի ընթերցում

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Երևանում տեղական ինքնակառավարման մասին և հարակից օրենքներում փոփոխությունների և լրացումների նախագծերի փաթեթը

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ փոփոխությունները վերաբերում են տեղեկան ինքնակառավարման մարմինների գործունեության գրեթե բոլոր բնագավառներին: Առաջարկվող փաթեթը, ըստ քաղաքապետի, իր ծավալով և բովանդակությամբ ամենամեծն է: Ներկայացված փաթեթով առաջարկվում են լուծումներ քաղաքի արտաքին տեսքի վերականգնման, ինքնակամ շինարարության կանխարգելման, դրա հետևանքների վերացման, առևտրի և ծառայությունների բնագավառում փոփոխությունների, վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական վարույթների առավել արդյունավետ իրականացման, վարչական իրավախախտումները կանխարգելելու, դրանց հետևանքներն արդյունավետ վերացնելու, համայնքի տարածքում համակեցության կանոնների ապահովման, տրանսպորտային խնդիրների լուծման վերաբերյալ: 

Ըստ աղբյուրի՝ քննարկում է ծավալվել ներկայացված փոփոխությունների և լրացումների վերաբերյալ: Խորհրդակցության մասնակիցները ներկայացրել են իրենց տեսակետներն առաջարկվող լուծումների վերաբերյալ:  

Վարչապետն առաջարկել է ներկայացված դիտարկումների հիման վրա շարունակել աշխատանքները նախագծերի լավարկման ուղղությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում