Նոյեմբերի 7-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

07 նոյեմբեր,  2024            

ՀՀ կառավարություն

Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

Պետական կառույցներ

Ժամը 09:30-ից Կապան քաղաքի «Գրանդ Հաուս» հյուրանոցում ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը հրավիրում է լուսաբանելու հայկական և իրանական վերլուծական, գիտական կենտրոնների փորձագետների մասնակցությամբ անցկացվելիք «Հայաստան-Իրան. համագործակցություն և հեռանկարներ» խորագրով փորձագիտական աշխատաժողովը։ Աշխատաժողովի սկզբում նախատեսվում են բացման ելույթներ Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանի, ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի կողմից։ Աշխատանքային լեզուներն են հայերենը, պարսկերենը՝ համաժամանակյա թարգմանությամբ։ Կից ներկայացնում ենք համաժողովի ծրագիրը։ Խնդրում ենք պատասխան նամակով հաստատել Ձեր մասնակցությունը։ Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն

Ժամը 12:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի ասուլիսը: Թեմա. մեկնարկում է հանրակրթական դպրոցների ուսուցիչների 2024 թվականի կամավոր ատեստավորման գործընթացը:

Ժամը 14:00-ին «Էլիտ Պլազա» բիզնես-կենտրոնում տեղի կունենա Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի մամուլի ասուլիսը։ Թեմա՝ Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայութուն. գործարկում, համալրման գործընթաց։ Էկոպարեկային ծառայության պետը կխոսի ծառայության գործարկումից, կներկայացնի կառուցվածքը, գործառույթները, համալրման ընթացակարգը և ծառայության վերաբերյալ այլ մանրամասներ։ ՀՀ ՇՄ նախարարի մամուլի քարտուղար Անի Հակոբյան, հեռ.․011-818-555, +374 94060088

Ժամը 10:00-ին «Ալեքսանդր» հյուրանոցում (Աբովյան փող., 3/4 շենք) կանցկացվի «Մտավոր սեփականությունը՝ որպես կայուն հայկական գինեգործական արդյունաբերության շարժիչ ուժ» ծրագրի մեկնարկին նվիրված աշխատաժողովը: Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի և Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) կողմից, «Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի» աջակցությամբ։ Աշխատաժողովի շրջանակներում նոյեմբերի 5-9-ը պաշտոնական այցով Հայաստանում կլինի Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ Հասան Քլայբի գլխավորած պատվիրակությունը:

Մշակույթ

Ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայի դահլիճում /Մարկ Գրիգորյան փող. 2/ կներկայացվի «Սևիլյան սափրիչ»-ը՝ ժամանակակից լուծումներով: Երաժշտական ղեկավար և դիրիժոր՝ Սուրեն Շահիջանյան, ներկայացման ռեժիսոր Վահան Բադալյան, բեմադրող նկարիչ և զգեստների ձևավորում՝ Դավիթ Քոչունց, գեղարվեստական ղեկավար Հասմիկ Պապյան։

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային

Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել

Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն

Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը

Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի

Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ

Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ

ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը

Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս