Միացյալ Նահանգներ

Չինաստանը հայտարարել է, որ կաշխատի ԱՄՆ-ի կառավարության հետ՝ փոխադարձ հարգանքի հիման վրա

2 րոպեի ընթերցում

Չինաստանը հայտարարել է, որ կաշխատի ԱՄՆ-ի կառավարության հետ՝ փոխադարձ հարգանքի հիման վրա

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահական ընտրություններում նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո Չինաստանը հայտարարել է, որ կաշխատի ԱՄՆ-ի հետ՝ հիմնվելով փոխադարձ հարգանքի վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«ԱՄՆ-ի նկատմամբ մեր քաղաքականությունը հետևողական է։ Մենք կշարունակենք դիտարկել Չինաստան-ԱՄՆ հարաբերությունները՝ համաձայն փոխադարձ հարգանքի, խաղաղ գոյակցության և երկու կողմերի համար շահավետ համագործակցության սկզբունքների», - ասել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Մաո Նինը՝ ի պատասխան այն հարցի, թե ինչպես Վաշինգտոն-Պեկին հարաբերությունների վրա կազդի Թրամփի վերադարձը Սպիտակ տուն։

Միևնույն ժամանակ Reuters-ը նշում է, որ ըստ վերլուծաբանների՝ Թրամփի նախագահության օրոք Պեկինի նկատմամբ ավելի բուռն հռետորաբանություն և ավելի խիստ մաքսատուրքեր կարող են լինել։ 

Նոյեմբերի 6-ին Թրամփը հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին։ Ձայների հաշվարկին հետևող ամերիկյան առաջատար ԶԼՄ-ները նույնպես նրան հաղթող են հայտարարել։

Ըստ Reuters-ի՝ հանրապետական Դոնալդ Թրամփն ապահովել է ընտրիչների 279 ձայն՝ անհրաժեշտ 270-ից, մինչդեռ Դեմոկրատական կուսակցությունից նրա մրցակից Քամալա Հարիսը՝ 223 ձայն։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում