Ֆոն դեր Լայենը Թրամփին կոչ է արել աշխատել անդրատլանտյան գործընկերության ուղղությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, շնորհավորելով Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ, հայտարարել է, որ սպասում է նրա հետ հաստատուն անդրատլանտյան օրակարգն առաջ մղելու շուրջ աշխատելուն։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունը տարածել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը։

«Ջերմորեն շնորհավորում եմ Դոնալդ Թրամփին Ամերիկայի Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ ընտրվելու առթիվ։ Անհամբերությամբ սպասում եմ նախագահ Թրամփի հետ կրկին աշխատելուն՝ առաջ մղելու ուժեղ անդրատլանտյան օրակարգը։ ԵՄ-ն և ԱՄՆ-ն ավելին են, քան պարզապես դաշնակիցներ: Մեզ կապում է մեր ժողովուրդների միջև իսկական գործընկերությունը, որը միավորում է 800 միլիոն քաղաքացիների: Այդ կապը խորն է, արմատավորված է մեր ընդհանուր պատմության, ազատությանն ու ժողովրդավարությանը հանձնառության և բոլորի համար անվտանգության ու հնարավորությունների ընդհանուր նպատակների մեջ», - ասվում է Եվրահանձնաժողովի նախագահի հայտարարության մեջ։

Ֆոն դեր Լայենը կոչ է արել Թրամփին «միասին աշխատել անդրատլանտյան գործընկերության ուղղությամբ, որը կշարունակի օգուտ բերել մեր քաղաքացիներին»:

«Միլիոնավոր աշխատատեղերը և միլիարդների առևտուրն ու ներդրումները Ատլանտյան օվկիանոսի երկու կողմում կախված են մեր տնտեսական հարաբերությունների դինամիկայից և կայունությունից», - հավելել է նա:

Նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ Թրամփը շնորհավորանքներ է ստացել բազմաթիվ երկրների և կառույցների ղեկավարներից։

Նրա հաղթանակն առաջինը կանխատեսել էր Fox News-ը, որից հետո նաև այլ լրատվամիջոցներ, որոնք աջակցում են Դեմոկրատական կուսակցությանը։

Ըստ Reuters-ի՝ հանրապետական Դոնալդ Թրամփն ապահովել է ընտրիչների 279 ձայն՝ անհրաժեշտ 270-ից, մինչդեռ Դեմոկրատական կուսակցությունից նրա մրցակից Քամալա Հարիսը՝ 223 ձայն։ 

Հայերեն Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից