Միացյալ Նահանգներ

Պուտինը չի ծրագրում շնորհավորել Թրամփին հաղթանակի առթիվ. Պեսկով

1 րոպեի ընթերցում

Պուտինը չի ծրագրում շնորհավորել Թրամփին հաղթանակի առթիվ. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի ծրագրում շնորհավորել հանրապետական ​​Դոնալդ Թրամփին նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։  

«Ինձ հայտնի չէ Թրամփին ընտրությունների առթիվ շնորհավորելու՝ նախագահի ծրագրերի մասին։ Եկեք չմոռանանք, որ խոսքը ոչ բարեկամ երկրի մասին է, որը թե՛ ուղղակիորեն, թե՛ անուղղակիորեն ներգրավված է մեր պետության դեմ պատերազմի մեջ», - Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:

Նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակը կանխատեսել է ոչ միայն հանրապետականներին սատարող Fox News-ը, այլև դեմոկրատներին սատարող CNN-ը։ Ըստ Fox News-ի՝ Թրամփն ապահովել է ընտրիչների 277 ձայն՝ անհրաժեշտ 270-ից։ Թրամփն արդեն շնորհավորանքներ է ստացել բազմաթիվ երկրների և կառույցների ղեկավարներից։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում