Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն կարող է նպաստել Ուկրաինայի հետ հակամարտության դադարեցմանը. Պեսկով

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն կարող է նպաստել Ուկրաինայի հետ հակամարտության դադարեցմանը. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կրեմլում հայտնել են, որ անհնար է դադարեցնել Ուկրաինայի հետ հակամարտությունը մեկ գիշերվա ընթացքում, սակայն ԱՄՆ-ն կարող է նպաստել, որ հակամարտությունն ավելի արագ ավարտվի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք բազմիցս ասել ենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող է նպաստել Ուկրաինայում հակամարտության դադարեցմանը: Դա, իհարկե, չի կարելի անել մեկ գիշերում», - նրա խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը, որն, ըստ Fox News-ի կանխատեսման, արդեն ապահովել է ընտրություններում հաղթանակը՝ ստանալով ընտրիչների 277 ձայն՝ անհրաժեշտ 270-ից, բազմիցս հայտարարել է, որ վերընտրվելու դեպքում մտադիր է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հասնել ընդամենը 24 ժամում։ 

Ընտրություններում իր հաղթանակը հայտարարելիս աջակիցների առջև ելույթում Դոնալդ Թրամփը նոյեմբերի 6-ին նշել է, որ մտադիր է դադարեցնել պատերազմներն աշխարհում։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում