Քաղաքականություն

Գևորգ Պապոյանը վստահ է, որ հայ-ամերիկյան հարաբերություններում փոփոխություն չի սպասվում

1 րոպեի ընթերցում

Գևորգ Պապոյանը վստահ է, որ հայ-ամերիկյան հարաբերություններում փոփոխություն չի սպասվում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վստահ է, որ ԱՄՆ-ում ընտրություններից ու վարչակազմի հնարավոր փոփոխությունից հետո հայ-ամերիկյան հարաբերությունները մնալու են նույնքան ջերմ ու լավ:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պապոյանը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ զրույցում: 

«Ամեն ինչ մնալու է այնպես, ինչպես կա: Հայ-ամերիկյան հարաբերությունները ջերմ են, մենք գնում ենք ռազմավարական գործընկերության, դրա մասին թուղթ կա ստորագրված: Ես վստահ եմ, որ ոչ մի բան էլ չի փոփոխվելու, ջերմ ու լավ հարաբերությունները մնալու են»,-ասաց Պապոյանը:  

ԱՄՆ նախագահական ընտրություններում նախնական տվյալներով հաղթանակ է տարել հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը՝ առաջ անցնելով ԱՄՆ փոխնախագահ, դեմոկրատական թեկնածու Քամալա Հարիսից: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում