Քաղաքականություն

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը նոյեմբերի 5-ին Կրեմլում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում իր հավատարմագրերն է հանձնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, դիվանագիտական ներկայացուցիչների ղեկավարներին ուղղված ելույթում Ռուսաստանի Դաշնության նախագահը ողջունել է ՀՀ դեսպանին և գոհունակություն հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն օգտվել են Կազանում կայացած ԲՐԻԿՍ+ գագաթնաժողովի հարթակից և արդյունավետ զրույց են ունեցել ամուր խաղաղության հաստատման վերաբերյալ սկզբունքային հարցերի շուրջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում