Աշխարհ

Օրբանը բանակցություններ կվարի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

1 րոպեի ընթերցում

Օրբանը բանակցություններ կվարի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Բուդապեշտում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում երկկողմ բանակցություններ կվարի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Հունգարիայի վարչապետի մամուլի քարտուղար Բերտալան Խավաշին։

«Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը նույնպես կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Արդեն իսկ նախանշված են նրա և հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի բանակցությունները», - ասել է Խավաշին:

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում