«Հեզբոլլահը» գրոհել է Իսրայելի ռազմաօդային ուժերի շտաբը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լիբանանյան «Հեզբոլլահը» գրոհել է իսրայելական օդուժի Մայրունում տեղակայված օպերատիվ շտաբը և Հայֆայի հարավում գտնվող պայթուցիկների գործարանը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշվում է նաև, որ «Հեզբոլլահը» գրոհել է նաև իսրայելական բանակի կենտրոնացման վայրերից մեկը Քֆարշուբ բարձունքում և Հերմոնի զորանոցում գտնվող 810-րդ դիվիզիայի հրամանատարական շտաբը:
Կարդացեք հոդվածը` Русский