Քաղաքականություն

ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵՄ անդամ երկրներում տնտեսական կցորդների համալրման անհրաժեշտություն է տեսնում

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵՄ անդամ երկրներում տնտեսական կցորդների համալրման անհրաժեշտություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արտաքին գործեր նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը կարևորեց տնտեսական կցորդների դերի ակտիվացման անհրաժեշտությունը Եվրամիության անդամ երկրներում՝ հայկական ապրանքները եվրոպական շուկայում ավելի ճանաչելի դարձնելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը բարձրացրեց այն հարցը, թե արդյոք Հայաստանը պե՞տք է ընդլայնի ԵՄ անդամ երկրներում իր տնտեսական կցորդների գործունեությունը՝ հիմնվելով Վրաստանի փորձի վրա, որտեղ ոլորտային կցորդները նպաստում են կոնկրետ արտադրատեսակների հանրահռչակմանը։ Եղոյանը շեշտեց, որ ոլորտային կցորդները, հատկապես ԵՄ շրջանակներում, կարող են նպաստել փոխշահավետ տնտեսական հարաբերությունների զարգացմանը:

Ի պատասխան՝ փոխնախարար Հովհաննիսյանը նշեց, որ դիվերսիֆիկացիայի քաղաքականության շրջանակներում Հայաստանի համար առաջնային նշանակություն ունի Բրյուսելում տնտեսական կցորդների ինստիտուտի առկայությունը։ Նրա խոսքով՝ պլանավորվում է ընդլայնել նաև ներկայությունն այլ եվրոպական երկրներում՝ այդ թվում Ֆրանսիայում, Գերմանիայում և Բենիլյուքսի երկրներում (Նիդեռլանդներ, Բելգիա, Լյուքսեմբուրգ):

«Ավելի շատ այստեղ համալրելու խնդիրն է։ Մենք ունենք համապատասխան ինստիտուտների բացման մասին որոշումներ։ Խնդիրն այստեղ համալրելուն է վերաբերվում, որը պահանջում է մարդկային ռեսուրս, և այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են»,-եզրափակեց Հովհաննիսյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում