Ամերիկյան ինդեքսները նվազել են - 04/11/24

1 րոպեի ընթերցում

ՆՅՈՒ ՅՈՐՔ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ ֆոնդային բորսաների նոյեմբերի 4-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.61%-ով և կազմել 41794.60 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.28%-ով և կազմել 5712.69 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.33%-ով և կազմել 18179.98 կետ:

Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի և Dow Jones & Company կազմակերպության հիմնադրի` Չարլզ Դոուի կողմից: Այս ցուցանիշը ստեղծվել է ամերիկյան ֆոնդային շուկաների բաղկացուցիչը հանդիսացող արդյունաբերական զարգացումը վերահսկելու համար:

S&P 500-ը ֆոնդային ցուցանիշ է, որի զամբյուղում ներառված են ամենաշատ կապիտալիզացիա ունեցող 500 ընտրված ամերիկյան բաժնետիրական կազմակերպություններ:

NASDAQ բորսայի համար հաշվարկվում են մի քանի ցուցանիշներ, որոնք արտացոլում են իրավիճակն ԱՄՆ-ի բարձր տեխնոլոգիաների շուկայում և բիզնես-համայնքի արձագանքը երկրի քաղաքական եւ տնտեսական զարգացումներում, որոնք ազդեցություն են ունենում բարձր տեխնոլոգիաների շուկաների վրա:

Հայերեն English Русский

Դիաս Կանելն ԱՄՆ-ին մեղադրել է Կուբայի դեմ անողոք պատերազմ վարելու համար

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա

Լեգիտիմության միակ աղբյուրը ժողովուրդն է. Փաշինյանը՝ ընտրությունների ոչ լեգիտիմ լինելու վերաբերյալ ընդդիմադիրների հայտարարությունների մասին

Սոցիալական կրեդիտից նվիրատվություն անելու հնարավորություն կտրվի

ՔՊ անդամները փակ քվեարկությամբ կորոշեն, թե ով է լինելու ԱԺ նախագահը նոր ձևավորվելիք խորհրդարանում

Հանրահայտ հույն երգիչ Նիկոս Վերտիսը Հայաստանում է. նա հանդես կգա մենահամերգով

«Աշխարհը՝ մեկ բաժակում». Նարեկ Մելքոնյանի լուսանկարչական աշխատանքները նորովի կբացահայտեն հայտնի և անհայտ վայրերը

Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար

2026 թվականի մայիսին Հայաստանում գրանցվել է աշխատատեղերի պատմական առավելագույն ցուցանիշ. վարչապետ

Հայաստանի կառավարության անդամների կազմում փոփոխություններ չեն լինի