Աշխարհ

Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո օգնություն կտրամադրի Ուկրաինային

2 րոպեի ընթերցում

Գերմանիան լրացուցիչ 200 մլն եվրո օգնություն կտրամադրի Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիան Ուկրաինային լրացուցիչ 200 մլն եվրո օգնություն կտրամադրի ձմռանը ընդառաջ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը։

Նշվում է, որ լրացուցիչ մարդասիրական օգնությունը վերաբերում է ձմռան շրջանում բնակչությանը շտապ օգնություն ցուցաբերելու միջոցառումներին։

Գերմանիայի ԱԳ նախարարը մանրամասնել է, որ այդ միջոցները կուղղվեն իրենց կողմից հատկացված շտապ մարդասիրական օգնության ավելացմանը, որպեսզի մարտական գործողությունների առաջնագծին մոտ գտնվող տները, որոնք չունեն էներգամատակարարման հնարավորություն, կարողանան վառելիք ստանալ։

Բացի այդ՝ նախատեսվում է ձմռանն անհրաժեշտ տաք ծածկոցներով կամ ձմեռային վերարկուներով ապահովվել տեղի բնակչությանը՝ ցրտահարությունից պաշտպանվելու համար

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը նոյեմբերի 4-ին չհայտարարված այցով ժամանել է Կիև։ 

Նա Կիև է ժամանել վաղ առավոտյան հատուկ գնացքով։ Սա արդեն Բերբոքի ութերորդ այցն է Ուկրաինա՝ Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր: Վերջին անգամ Գերմանիայի արտգործնախարարն Ուկրաինա էր ժամանել 2024 թ. մայիսին։

«Ամբողջ աշխարհի բազմաթիվ գործընկերների հետ միասին Գերմանիան ամուր կանգնած է Ուկրաինայի կողքին։ Մենք ուկրաինացիներին կաջակցենք այնքան ժամանակ, քանի դեռ մեր նրանք կարիքն ունեն, որպեսզի կարողանան շարունակել իրենց ճանապարհը դեպի արդար խաղաղություն», - Կիև ժամանելուց հետո ասել է Բերբոքը։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում