Նոյեմբերի 5-ի միջոցառումների անոնս

8 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

05 նոյեմբեր,  2024            

ՀՀ ԱԺ

Ժամը 09:30-ին Ազգային ժողովի 334 դահլիճում կկայանա ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Օրակարգ՝ «Հայաստանի Հանրապետության 2025թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ եւ ծախսեր՝ եվրոպական ինտեգրում:   

Ժամը 11:00-ին Ազգային ժողովի 334 դահլիճում կկայանա ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Օրակարգ՝ «Հայաստանի Հանրապետության 2025թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ եւ ծախսեր՝ տարածքային կառավարում, դոտացիաներ համայնքներին, պատվիրակված լիազորությունների իրականացում, շրջակա միջավայր, գյուղատնտեսություն եւ ջրային տնտեսություն:   

ՀՀ նախարարություններ

Ժամը 12:30-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության 9-րդ հարկի դահլիճում (Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2) տեղի կունենա մամուլի ասուլիս՝ Շառլ Ազնավուրին նվիրված «Jamais» երգի պրեմիերային ընդառաջ (խոսք՝ Բատիստ Ֆոմերի, երաժշտություն Շուշան Սարգսյանի): Երգի գործիքավորումն իրականացվել է Ֆրանսիայում, իսկ ձայնագրման աշխատանքները՝ Հայաստանում և Ֆրանսիայում։ Կներկայացվեն նաև Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումները, որի շրջանակում իրականացվել է նաև երգի թողարկումը: Ասուլիսին կմասնակցեն ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, կոմպոզիտոր Շուշան Սարգսյանը, տեսահոլովակի ռեժիսոր Արտյոմ Բաղդասարյանը, երգչուհիներ Աննա Խաչատրյանը և Մաշա Մնջոյանը։ ՀՀ ԿԳՄՍՆ 

 

Պետական կառույցներ

Ժամը 11:00-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (Բաղրամյան 24, 2-րդ հարկ) կմեկնարկի «Պարույր Սևակ-100» հոբելյանական գիտաժողովը։ Գիտաժողովի ընթացքում գիտնականներ և մասնագետներ ՀՀ կրթական և գիտական կառույցներից կներկայացնեն զեկուցումներ՝ նվիրված հայ անվանի բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ, թարգմանիչ Պարույր Սևակի կյանքին, նրա գրական գործունեությանն ու ժառանգությանը։ Գիտաժողովը կշարունակվի մինչև նոյեմբերի 7-ը՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, ԵՊՀ-ում և ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։ ՀՀ ԳԱԱ 

Ժամը 11:15-ին «Դվին» հյուրանոցում (Պարոնյան 40) կանցկացվի միջազգային համաժողով՝ «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն. արժանապատիվ աշխատանք» խորագրով՝ Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի, ԻԻՀ կանանց և ընտանիքի հարցերով փոխնախագահ Զահրա Բեհրուզ Ազարի, Արաբական ծոցի զարգացման տարածաշրջանային հիմնադրամի և Երեխաների զարգացման արաբական խորհրդի նախագահ, Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ բին Աբդուլազիզ Ալ Սաուդի և այլ բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ: Միջոցառումը կիրականացվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ։ Համաժողովի շրջանակում՝ բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ Դավոսի ձևաչափով նախատեսվում է չորս պանելային քննարկում: Վան, Հայկ Բադալյան, Գևորգ, Հայկ Բարսեղյան: ՀՀ ԱՍՀՆ, 010 52 14 31։ 

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 09:30-ից Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում /Զարոբյան 20/ «Հիշատակարան» ՀԿ-ն և «Ինալկո» հիմնադրամը հրավիրում են լուսաբանելու «Պատմության լուռ վկաները» երկօրյա գիտաժողովը: Գիտաժողովի թեման շատ ընդգրկուն է, այն ներառում է Արցախի մշակույթի գրեթե բոլոր ոլորտները։ Գիտաժողովի շրջանակներում նախատեսվում է նաև Արցախի պատմամշակութային հուշարձանների՝ Սասուն Դանիելյանի և Գայանե Բուդաղյանի հեղինակային լուսանկարների ցուցահանդես։ Խոսնակներ՝ «Ինալկո» հիմնադրամի նախագահ Ֆիլիպ Ադվանի, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվների տնօրեն Հայր Ասողիկ Կարապետյան, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Ավետիսյան:

Ժամը 10:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում կմեկնարկի Ինտերնետ կառավարման հայաստանյան 9-րդ համաժողովը՝ ArmIGF2024-ը։ Համաժողովն անցկացվում է «Կիբեռիրականություն և անվտանգ թվային ապագա» խորագրով: Բացման խոսքով հանդես կգան՝ ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը, «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի նախագահ Իգոր Մկրտումյանը, ICANN-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գլոբալ շահառու կողմերի ներգրավվածության ղեկավար Միխայիլ Անիսիմովը, RIPE NCC, հանրային կապերի և քաղաքականության մշակման ավագ խորհրդական, ԻԿԽ միջգերատեսչական խմբի անդամ Վահան Հովսեփյանը, «Ինտերնետ հասարակություն» ՀԿ համայնքի ներգրավվածության համակարգող եվրոպական տարածաշրջանի համար Նիք Հիրկան, Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, RU/.РФ TLD կորդինացնող կենտրոնի տնօրեն Անդրեյ Վորոբյովը: Համաժողովին կմասնակցեն միջազգային 5 կազմակերպությունների և 7 երկրների ներկայացուցիչներ։ «Ինտերնետ հանրություն» ՀԿ, հեռ՝ 077 377611:

Մամուլի ակումբներ

Ժամը 13:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Վարչական դատավարության և դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտում առկա համակարգային խնդիրները» թեմայով։ Բանախոսներ՝ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյան, Իրավունքի զարգացման և պաշտպանության hիմնադրամի իրավական հարցերով փորձագետ Դավիթ Գյուրջյան:

Ժամը 14:30-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «4000 ուսանողի շեմը կորոշի բուհի ճակատագիրը. բարձրագույն կրթության նոր օրինագծի հետևանքները» թեմայով։ Բանախոսներ՝ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյան, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ներկայացուցիչ Գոհար Նշանյան: Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում, հանրային քննարկման է ներկայացրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը։

Մշակույթ

Ժամը 18:00-ից «Սասունցի Դավիթ» արձանի հարակից տարածքում կիրականացվի 3 մասից բաղկացած միջոցառում։ 2024թ. լրանում է հայ նշանավոր նկարիչ-արձանագործ, «Սասունցի Դավիթ» արձանի հեղինակ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակը: Տարին կրկնակի հոբելյանական է, քանի որ լրանում է նաև արձանի տեղադրման 65-րդ տարին։ Կներկայացվի արձանի ստեղծման ստեղծագործական պատմությունը՝ ըստ Մաէստրո Քոչարի թողած գրառումների: Միջոցառման համերգային հատվածը կապահովի «Թմբաթա» նվագախումբը։ Երեկոն կամփոփվի Սասունցի Դավիթ արձանի վրա իրականացվելիք 2  ցուցադրանքներով: Միջոցառումն ուղղված է նաև ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակմանը, այն իրականացնում է Երվանդ Քոչարի թանգարանը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հատկացված դրամաշնորհով: 

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ