Երևան

Երևանի քաղաքապետը մանրամասներ ներկայացրեց մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծի ընթացքից

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետը մանրամասներ ներկայացրեց մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծի ընթացքից

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մանրամասներ ներկայացրեց Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծի ընթացքից։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում քաղաքապետն ընդգծեց, որ նման խոշոր ծրագրերի իրականացման և դրանց հետ կապված նախապատրաստական աշխատանքները պահանջում են որոշակի ժամանակ։

«Ամենայն հավանականությամբ, հաջորդ տարվա ընթացքում կունենանք կապալառու ընկերություն, որը կհաղթի մրցույթում»,- ասաց Ավինյանը։ 

Երևանի քաղաքպետ Տիգրան Ավինյանը 2024 թվականի հունվարին կարծիք էր հայտնել, որ մետրոյի «Աջափնյակ» կայարանը պատրաստ կլինի 2028 թվականին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում