Երեք օրվա ընթացքում հանրային տրանսպորտի ուղեվարձերի վճարումից ավելի շատ գումար է հավաքվել, քան նախորդ համակարգի պայմաններում․ Երևանի քաղաքապետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը խոսեց հանրային տրանսպորտի ուղեվարձի վճարային նոր համակարգի ներդրման արդյունքների մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում նա նշեց, որ վերջին երկու-երեք օրվա ընթացքում ավելի շատ գումար է հավաքվել ուղեվարձերի վճարումից, քան նախորդ համակարգի պայմաններում։ 

«Հասարակական տրանսպորտի ուղեվարձի չվճարումների դեպքերով հանդերձ՝ վերջին երկու-երեք օրվա ընթացքում ավելի շատ գումար ենք հավաքել, քան նախորդ համակարգի պարագայում։ Նոյեմբերի 1-ին, օրինակ, հավաքվել է նախորդ օրվա համեմատ 1 միլիոն 700 հազար դրամով ավել, իսկ շաբաթ և կիրակի օրերին՝ մոտ 9 միլիոն դրամով ավել գումար, քան նախորդ շաբաթ և կիրակի օրերին»,-ասաց Ավինյանը՝ ընդգծելով, որ սա այն դեպքում, երբ տարբեր խնդիրներով պայմանավորված՝ քաղաքացիների 20-30 տոկոսը վճարում չեն իրականացրել։ 

Նրա խոսքով՝ այս տարվա ընթացքում Երևանի քաղաքապետարանը ստիպված է եղել 8,5 միլիարդ դրամ դոտացիա տրամադրել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին՝ նոր շարժակազմերի սպասարկման և տեխնիկական սպասարկման ծախսերի մեծացման պատճառով։ 

«Մենք ձգտում ենք ապահովել ավելի բարձր որակի տրանսպորտ, և 171 նոր ավտոբուսների շահագործումը ավելացնելու է ծախսերը։ 250 նոր ավտոբուսներ գնելու դեպքում այդ ծախսերը նույնպես կաճեն։

Միասնական տոմսային համակարգը մեր քմահաճույքը չէ, այլ երկարաժամկետ, լավ որակի հանրային տրանսպորտի ապահովման միջոց»,- նշեց նա։

Հայերեն

Կախակնում 2018-2025 թթ-ին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր

ԵԱՏՄ-ն իրականացնում է ազատ առևտրի նոր գոտիների ստեղծման լայնածավալ աշխատանք. ՌԴ ԱԳՆ

Ջայշանկարը Լավրովի հետ հանդիպմանը բարձրացրել է հնդիկ նավաստիների անվտանգության հարցը՝ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը

«TAIEX» ծրագրի ձևաչափով փորձագիտական խորհրդատվություն է տրամադրվել արագ փչացող ապրանքների կառավարման վերաբերյալ

Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆանի գլխավորած նոր կառավարությունը երդում է տվել․ Moldpres

Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված Հայագիտական միջազգային կոնգրեսը Մատենադարանում է համախմբել մասնակիցների 16 երկրից

Հնդկաստանի ԱԳ նախարարը Ռուբիոյի հետ քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցությունը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ներդրվել է ռոբոտ-ասիստենտ վիրաբուժական համալիր․ մեկ ամսում կատարվել է 17 բարդ վիրահատություն

Սևանա լճի մակարդակը բարձր է մնում նաև ջրբացթողումների պայմաններում