ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում նախատեսվում է կառուցել հավաքովի կոնստրուկցիաներով նոր մարզադաշտ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը՝ ամփոփելով նոյեմբերի 4-ին կայացած գործակարգավարական խորհրդակցության արդյունքները։
Ծրագիրը կյանքի կոչելու համար համայնքը գործակցում է միջազգային գործընկերների և խորհրդակցում ոլորտի մասնագետների հետ: Միջազգային չափանիշներին համապատասխան նոր մարզադաշտը կունենա 1000-ից ավելի հանդիսատեսի հնարավորություն և հնարավորություն կտա անցկացնել տարբեր մարզաձևերի մարզումներ ու միջազգային խոշոր մրցաշարեր:
Տեխնիկական բնութագիրն արդեն պատրաստ է, կհայտարարվի նախագծի մրցույթ: