ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կհիմնվի Երևանի թենիսի ակադեմիա, որը կունենա 6 բաց և 4 փակ կորտ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանը՝ ամփոփելով նոյեմբերի 4-ին կայացած գործակարգավարական նիստի արդյունքները։
Նախագծային աշխատանքներն արդեն մեկնարկել են. մարզակառույցը կունենա 350 նստատեղ, որը հնարավորություն կտա միջազգային խոշոր մրցաշարեր անցկացնել: