Երևան

Հանրային տրանսպորտի որակը մեր գերակայությունն է, նախկին վատ համակարգին վերադարձ չի լինի․ Երևանի քաղաքապետ

2 րոպեի ընթերցում

Հանրային տրանսպորտի որակը մեր գերակայությունն է, նախկին վատ համակարգին վերադարձ չի լինի․ Երևանի քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքային իշխանությունների հիմնական նպատակն է ստեղծել ժամանակակից, հարմարավետ, բարձրորակ տրանսպորտային համակարգ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Մենք այլևս չենք ուզում վերադառնալ նախկին տրանսպորտային վատ համակարգին։ Մենք չենք ուզում մաշված և վատ շարժակազմեր ունենալ ապագայում։ Միակ խնդիրը, որ մենք լուծում ենք, հանրային տրանսպորտի որակի խնդիրն է»,- նշեց նա։ 

Քաղաքապետը նաև ընդգծեց, որ ցանկացած խոշորամասշտաբ բարեփոխում պահանջում է ժամանակ և ադապտացում, որպեսզի քաղաքացիները կարողանան լավ սովորել նոր համակարգին։ Անդրադառնալով նոյեմբերի 1-ից ուժի մեջ մտած որոշմանը, որի համաձայն՝ նոր ավտոբուսներից օգտվող քաղաքացիները պետք է վճարեն կա՛մ 100 դրամանոց մետաղադրամներով, կամ QR կոդերով՝ քաղաքապետը նշեց, որ աշխատանքները սկսվել են երկու ամիս շուտ, որպեսզի հնարավոր բոլոր խնդիրները կարողանան ի հայտ բերել և ժամանակին լուծել՝ հիշեցնելով, որ 2025 թվականի հունվարի 1-ից ներդրվելու է միասնական տոմսային համակարգը։ 

«Մենք գերխնդիրն այն է, որ ամբողջովին նորացված համակարգ ստեղծենք, որը անփոխարինելի կլինի»,-նշեց քաղաքապետը՝ հավելելով, որ քաղաքացիներն այլևս չեն տեսնի հին «Գազել»-ները: 

Նա ընդունեց, որ բարեփոխումների ընթացքում հնարավոր են դժվարություններ, սակայն համոզված է, որ քաղաքացիների հետ միասին դրանք կհաղթահարեն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում