Քաղաքականություն

Ֆինլանդիայի ԱԳՆ-ն նոտա է հղել Ռուսաստանին

1 րոպեի ընթերցում

Ֆինլանդիայի ԱԳՆ-ն նոտա է հղել Ռուսաստանին

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինլանդիայի արտգործնախարարությունը նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին՝ Մոսկվայում Ֆինլանդիայի դիվանագիտական ​​ներկայացուցչության ցանկապատի վնասման պատճառով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես STT գործակալությանը հայտնել է Ռուսաստանում Ֆինլանդիայի դեսպան Մարյա Լիիվալան, ուրբաթ օրը դիվանագիտական ​​ներկայացուցչության ցանկապատին շվեդերեն մակագրվել է «Ալանդյան կղզիները մերն են» վերտառությունը, իսկ դեսպանատան տարածք ձվեր են նետվել:

Դեսպանի խոսքով՝ ոստիկանությունն արագորեն ձերբակալել է հինգ մասնակից անձանց: 

Նա հայտնել է, որ Ֆինլանդիայի ԱԳՆ-ն այս հարցի վերաբերյալ նոյեմբերի 2-ին նոտա է հղել ՌԴ ԱԳՆ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում