Ռուսաստան

Հյուսիսային Կորեան Ռուսաստանին կօգնի մինչև Ուկրաինայում հաղթանակը. արտգործնախարար

1 րոպեի ընթերցում

Հյուսիսային Կորեան Ռուսաստանին կօգնի մինչև Ուկրաինայում հաղթանակը. արտգործնախարար

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարար Չոյ Սոն Հին հայտարարել է, որ Փհենյանը պատրաստ է աջակցություն և օգնություն ցուցաբերել Ռուսաստանին Ուկրաինայի դեմ հակամարտությունում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԿԺԴՀ արտգործնախարարն ասել է իր ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ կայացած բանակցություններում:

«Մենք ևս մեկ անգամ վստահեցնում ենք, որ մինչև հաղթանակի օրը միշտ ամուր կկանգնենք մեր ռուսաստանցի ընկերների կողքին», - Չոյ Սոն Հիի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

«Հատուկ ռազմական գործողության հենց սկզբից ԿԺԴՀ նախագահ Կիմ Չեն Ընը հրահանգել է, որ մենք ոչ ոքի հաշվի չառնենք, մշտապես և ուժգնորեն աջակցենք և օգնություն ցուցաբերենք ռուսական բանակին ու ռուսաստանցի ժողովրդին», - հավելել է Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարը:

Նա նշել է, որ ԱՄՆ-ն և արևմտյան երկրները, Կիևին զենք մատակարարելով, «դրանով իսկ փորձում են երկարաժամկետ պատերազմ մղել Ուկրաինայում Ռուսաստանի դեմ»։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում