Սպորտ

«Ուրարտու»-ն նույնպես պահանջում է ՀՖՖ-ի ղեկավարության հրաժարականը

2 րոպեի ընթերցում

«Ուրարտու»-ն նույնպես պահանջում է ՀՖՖ-ի ղեկավարության հրաժարականը

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միանում է Հայաստանի ազգային հավաքականի ֆան ակումբների և Հայաստանի Պրեմիեր լիգայի ֆան ակումբների ֆան շարժումներին, որոնք պահանջում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործող ղեկավարության հրաժարականը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

««Ուրարտու» ՖԱ-ը բազմիցս հայտարարել է ՀՖՖ-ի գործող ղեկավարության ոչ կոմպետենտ աշխատանքի մասին, որը ոչ միայն չի նպաստում հայկական ֆուտբոլի զարգացմանը, այլ ուղղակիորեն խանգարում է։

Իրավիճակը, որը ստեղծվել է ազգային հավաքականի շուրջ, ինչպես նաև ակումբային ֆուտբոլում, ուղիղ կապ ունի ՀՖՖ-ում կայացրած որոշումների հետ: Անարդյունավետ նշանակում ինչպես ազգային հավաքականի, այնպես էլ տարբեր տարիքային հավաքականների գլխավոր մարզչի պաշտոնում, ԲԿՄԱ-ի գործունեությունը, Հայաստանի Բարձրագույն առաջնության հանդիպումների անընդունելի ձևաչափը (hանդիպումների նշանակումը աշխատանքային, ցերեկային ժամերին), ակումբների և նրանց ակադեմիաների հետ համագործակցության ամբողջական բացակայություն և սա նրանց թույլ տված սխալների կեսն է։

Հասկանալով իրավիճակի քննադատականությունը, «Ուրարտու» ՖԱ-ը համարում է, որ ՀՖՖ գործող ղեկավարությունը բարոյապես իրավունք չունի շարունակել ղեկավարել այս կառույցը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում