Քաղաքականություն

ԱՄՆ-ն ողջունել է Հայաստանին և Ադրբեջանին սահմանազատման հարցով կանոնակարգը պաշտոնականացնելու համար

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն ողջունել է Հայաստանին և Ադրբեջանին սահմանազատման հարցով կանոնակարգը պաշտոնականացնելու համար

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն ողջունել է Հայաստանին և Ադրբեջանին՝ սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը պաշտոնականացնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլերը: 

«ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանին և Ադրբեջանին՝ սահմանների սահմանազատման ընթացակարգի կանոնակարգը պաշտոնականացնելու համար՝ ցույց տալով, որ առաջընթացը հնարավոր է կայուն երկխոսության միջոցով։ Մենք աջակցում ենք երկու կողմերի աշխատանքին՝ դեպի կայուն, արժանապատիվ խաղաղություն՝ հանուն տարածաշրջանի անվտանգության և բարգավաճման»,-գրել է Միլերը:

Հայաստանի ազգային ժողովը հոկտեմբերի 23-ին վավերացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողովների գործունեության կանոնակարգը: ՀՀ նախագահը ևս ստորագրել է կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը:

Հոկտեմբերի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը հաստատելու մասին։ 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում