ԱԺ-ն ընդունեց կենսաթոշակը պահպանելով նախկին զինծառայողներին ծառայության վերադառնալու իրավունք տվող նախագիծը

2 րոպեի ընթերցում

ՀՀ պետական սահմանի Տավուշի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նոր նախագիծ, որով սահմանվում է, որ կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողները կարող են որոշ զորամասերում կրկին անցնել պայմանագրային զինծառայության՝ պահպանելով կենսաթոշակ ստանալու իրավունքը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանի և Անդրանիկ Քոչարյանի կողմից ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Պետական կենսաթոշակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ընդունվեց ԱԺ արտահերթ նիստում՝ ստանալով 77 կողմ ձայն:

«Այս օրենքով մենք հնարավորություն ենք տալիս երկարամյա ծառայության կենսաթոշակի անցած մեր զինծառայողներին կրկին անցնել ծառայության ԶՈՒ-ում՝ պահպանելով իրենց կենսաթոշակը»,-ասաց համահեղինակ Արմեն Խաչատրյանը:

Նրանք այդ ծառայությունը պետք է իրականացնեն ՀՀ պաշտպանության նախարարի կողմից հաստատված զորամասերում: «Սրանով մենք կլուծենք շատ լուրջ կադրային ռեսուրսի խնդիր՝ հատկապես այն զորամասերում, որտեղ դրա անհրաժեշտությունը շատ սուր է զգացվում»,-նշեց պատգամավորը:

Ըստ նախագծի՝ կենսաթոշակից վերադարձողները նշանակվելու են առավելագույնը «փոխգնդապետ»-ի կոչմանը համապատասխան պաշտոններում:

Հայերեն

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres

Պուտինը կառավարությանը հանձնարարել է աջակցել լոգիստիկ կենտրոնների վերակառուցմանը