Տնտեսություն

Հայաստանի գիտական կենտրոններից մեկն անցնում է «կանաչ» էներգետիկայի

1 րոպեի ընթերցում

Հայաստանի գիտական կենտրոններից մեկն անցնում է «կանաչ» էներգետիկայի

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում 1956 թվականից գործող Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտն անցել է վերականգնվող էներգետիկայի: Ակբա Լիզինգի հետ գործընկերության արդյունքում այս տարի ինստիտուտի տանիքին տեղադրվել է 300-ից ավելի արևային կայան, որը կապահովի տարեկան 14 միլիոն դրամի խնայողություն։

«Ակբա Լիզինգի հետ ունենք պայմանագիր և տեղադրել ենք 150 կՎ-ից ավելի արևային կայաններ, որոնց օգտագործումը մեզ համար շատ կարևոր է։ Նախևառաջ մենք հոգում ենք մեր էլեկտրաէներգիայի ծախսերը, իսկ ավելցուկը՝ վաճառում Հայաստանի էլեկտրական ցանցին»,- նշել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի տեղակալ Սամվել Ամիրխանյանը։

Առաջիկայում ինստիտուտի տարածքում կգործի թանգարան, որտեղ կներկայացվեն տարիների ընթացքում կատարված տեխնոլոգիական նվաճումները, դրանցում ներգրավված մարդիկ, որոնք հիմք ստեղծեցին ոլորտի զարգացման համար: 

Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Մանրամասն՝ տեսանյութում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում