Իրան

Ռուսաստանն ու Իրանն առաջիկայում պաշտպանությանն առնչվող համաձայնագիր կստորագրեն․ Լավրով

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանն ու Իրանն առաջիկայում պաշտպանությանն առնչվող համաձայնագիր կստորագրեն․ Լավրով

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի և Իրանի միջև առաջիկայում կստորագրվի գործընկերության շուրջ նորացված համաձայնագիր, որտեղ զգալի ուշադրություն կհատկացվի պաշտպանության հարցերին։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Ռուս-իրանական հարաբերությունների ամրապնդման հիմնական գործոնը կդառնա Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության շուրջ համաձայնագիրը։ Համաձայնագիրը պատրաստվում է ստորագրման մոտ ժամանակներս: Այնտեղ կհաստատվի կողմերի ձգտումը դեպի ավելի սերտ համագործակցություն պաշտպանության բնագավառում և փոխգործակցություն՝ ի շահ տարածաշրջանային և գլոբալ մակարդակով խաղաղության ու անվտանգության»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Եվրասիական անվտանգությանը նվիրված Մինսկի միջազգային խորհրդաժողովում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում