«Փյունիկ»-ը միացել է ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը միացել է ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.  

««Փյունիկ» ՖԱ-ն միանում է իր ֆան շարժման՝ «Սեկտոր 18»-ի պահանջին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմի հրաժարականի վերաբերյալ: «Փյունիկ» ՖԱ-ում նաև լիովին համակարծիք են Հայաստանի ազգային հավաքականի ֆան շարժումների` FAF-ի ու Red Eagles-ի, ինչպես նաև այլ ակումբների երկրպագուների բարձրաձայնած հարցերի հետ, ու վստահ ենք, որ երկրպագուների կարծիքը պետք է վճռորոշ լինի, քանի որ ֆուտբոլն, առաջին հերթին, պատկանում է հենց նրանց: Այնուամենայնիվ, վերջին տարիներին ոչ միայն խիստ մտահոգում են Հայաստանի ազգային հավաքականի ու տարբեր տարիքային հավաքականների ոչ հուսադրող ելույթները, մասսայական ու մանկապատանեկան ֆուտբոլի խնդիրները, այլև հայկական ակումբային ֆուտբոլում տիրող իրավիճակը. իր գործունեությունը դադարեցրած 5 ակումբ,Պրոֆեսիոնալ լիգայի չիրականացած ծրագիր և ՀՊԼ հանդիպումներն աշխատանքային օրերին, ժամերին նշանակելու արատավոր շրջան: Այսպիսով, Հայաստանում ֆուտբոլը դեգրադացիա է ապրում և՛ ակումբային, և՛ հավաքականի մակարդակով, որի հետևանքով իրավիճակն արդեն դառնում է օրհասական: Մենք միասնության կոչ ենք անում Բարձրագույն խմբի ներկայացուցիչ ակումբներին և հորդորում չլռել, հրապարակավ գնահատական տալ ՀՖՖ ղեկավարության կատարած աշխատանքին ու հայտնել իրենց դիրքորոշումը»:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան