Միրզոյանը լավատեսություն է հայտնում մոտ ապագայում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում առաջընթացի վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի և Թուրքիայի միջև դինամիկ երկխոսություն է ընթանում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ 

«Թուրքիայի հետ ունենք դինամիկ երկխոսություն, դրական երկխոսություն։ Հիշեցնեմ, որ երկու երկրների գերատեսչությունները աշխատանքներ էին տարել սահմանին գտնվող ենթակառուցվածքների վիճակը գնահատելու շուրջ։ Հիմա այդ աշխատանքները տարվում են և տարվելու են Կարս-Գյումրի երկաթուղու վիճակը գնահատման ուղղությամբ։ Մեր երկխոսությունն առաջին հերթին նրա մասին է, որ երկու երկրները պետք է հաստատեն դիվանագիտական հարաբերությունները, բացեն սահմանները, ունենան տրանսպորտային և այլ հաղորդակցություն և ընդհանրապես կարգավորեն իրենց հարաբերությունները»,- ասաց Միրզոյանը։ 

Նախարարը գաղտնիք չի համարում այն հանգամանքը, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները որոշակիորեն կապում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հետ։ 

«Մեր գնահատմամբ՝ սա այնքան էլ կառուցողական մոտեցում չի, և մենք մեր երկխոսությունը Թուրքիայի հետ ունենք առանց նախապայմանների, ունենք կոնկրետ պայմանավորվածություններ՝ սկզբում բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար։ Կան ավելի փոքրամասշտաբ համատեղ նախագծեր, օրինակ՝ Անիի մշակութային ժառանգության հետ կապված։ 

Ուզում եմ ասել, որ այստեղ էլ կա դինամիկ երկխոսություն։ Ուզում եմ կրկին լավատեսություն հայտնել այն մասին, որ մենք մոտ ապագայում կունենանք առաջընթաց»,-եզրափակեց Միրզոյանը։ 

Հայերեն العربية English فارسی Français ქართული Русский Türkçe 中文

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ