Ամերիկյան ինդեքսները նվազել են - 30/10/24
1 րոպեի ընթերցում
![Ամերիկյան ինդեքսները նվազել են - 30/10/24](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/10/31/lubFsS4LVyVUuBC9cnm3XEeWepXsUGmx7bhb16ug.webp)
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ ֆոնդային բորսաների հոկտեմբերի 30-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.
Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.22%-ով և կազմել 42141.54 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.33%-ով և կազմել 5813.67 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.56%-ով և կազմել 18607.93 կետ:
Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի և Dow Jones & Company կազմակերպության հիմնադրի` Չարլզ Դոուի կողմից: Այս ցուցանիշը ստեղծվել է ամերիկյան ֆոնդային շուկաների բաղկացուցիչը հանդիսացող արդյունաբերական զարգացումը վերահսկելու համար:
S&P 500-ը ֆոնդային ցուցանիշ է, որի զամբյուղում ներառված են ամենաշատ կապիտալիզացիա ունեցող 500 ընտրված ամերիկյան բաժնետիրական կազմակերպություններ:
NASDAQ բորսայի համար հաշվարկվում են մի քանի ցուցանիշներ, որոնք արտացոլում են իրավիճակն ԱՄՆ-ի բարձր տեխնոլոգիաների շուկայում և բիզնես-համայնքի արձագանքը երկրի քաղաքական եւ տնտեսական զարգացումներում, որոնք ազդեցություն են ունենում բարձր տեխնոլոգիաների շուկաների վրա: