Հոկտեմբերի 31-ի միջոցառումների անոնս

7 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

31 հոկտեմբեր,  2024            

ՀՀ ԱԺ

Ժամը 10:00-ին Ազգային ժողովի 334 դահլիճում կկայանա ԱԺ արտաքին հարաբերությունների, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Օրակարգ՝ «Հայաստանի Հանրապետության 2025թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ եւ ծախսեր՝ Արտաքին գործերի նախարարություն, միջազգային կազմակերպություններին անդամակցության վճարներ: 

Ժամը 13:00-ին Ազգային ժողովում հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2024 թվականի հոկտեմբերի 29-ի ԱԺԽՈ-054-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով՝ ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ հետեւյալ օրակարգով. ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ (առաջին ընթերցում, երկրորդ ընթերցում):

Ժամը 14:00-ին Ազգային ժողովի 334 դահլիճում կկայանա ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Օրակարգ՝ «Հայաստանի Հանրապետության 2025թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ եւ ծախսեր՝ եվրասիական տնտեսական միություն եւ տարածաշրջանի մյուս երկրների հետ կապեր:   

 

ՀՀ կառավարություն

Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

 

Պետական կառույցներ

Ժամը 14:00-ից «Կոնգրես» հյուրանոցում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կազմակերպում է «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի եւ Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի մեկնարկային միջոցառումը։ Ծրագիրը, որը ֆինանսավորվում է ԵՄ-ի միջոցով, Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) իրականացմամբ, համապարփակ նախաձեռնություն է, որի նպատակն է վերափոխել ոռոգվող գյուղատնտեսությունը Հայաստանում։ Մեկնարկային միջոցառմանը կներկայացվեն ծրագրի նպատակները, հիմնական բաղադրիչները և դրա դերը կլիմայի փոփոխության նկատմամբ գյուղատնտեսության դիմացկունության բարձրացման գործում: +374 99 64-65-54 Աննա:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 09:30-ին «Հոլիդեյ Ինն էքսպրես» հյուրանոցում (Փավստոս Բուզանդ 97/2, 2-րդ հարկ) կկայանա Հայաստանում գերակա հանրային շահի նպատակով սեփականության օտարմանն առնչվող օրենսդրության ու պրակտիկայի արդի խնդիրների վերաբերյալ շահագրգիռ կողմերի քննարկում։ Բացման խոսք՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն (ԹԻՀԿ) Սոնա Այվազյան, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամ Կարեն Թումանյան: 

Ժամը 18:30-ից ՀԲԸՄ դահլիճում (Մելիք Ադամյան 2/2) տեղի կունենա ԱՊՐԻ Արմենիայի և Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի համատեղ միջոցառումը՝ «Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական ապագան» խորագրով։ Ներածական խոսք՝ Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի մասնաճյուղի ծրագրերի տնօրեն Կատրին Բանախ: Ողջույնի խոսք՝ ՀՀ-ում Գերմանիայի դեսպան (TBC) Կլաուդիա Բուշ, ավագ խորհրդատու, Crisis, Fragility & Complexity, հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱՊՐԻ Արմենիա Դավիթ Հակոբյան: Հետազոտության արդյունքների ներկայացում՝ ավագ գիտաշխատող, ԱՊՐԻ Արմենիա Դավիթ Հակոբյան: Միջոցառումը լինելու է անգլերենով՝ առանց թարգմանության։ Միջոցառման կենդանի տեսանկարահանումն արգելված է անվտանգության նկատառումներով։ Ցանկացած նյութ, որը կպատրաստվի միջոցառման վերաբերյալ կամ հարցազրույց, որը կարվի մասնակիցների/բանախոսների հետ, պետք է հղում ունենա ԱՊՐԻ Արմենիային։ 093331876։

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 18:30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 90-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ: Երեկոյի մեկնարկը կտրվի ժամը 18:30-ին կարմիր գորգի հանդիսավոր արարողությամբ: Ողջույնի խոսքով հանդես կգան՝ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը։ Միջոցառման ընթացքում ռեկտորի և ֆակուլտետի դեկանի կողմից կտրվեն շնորհակալագրեր, կհանձնվեն մեդալներ, կցուցադրվի նաև ֆակուլտետի 90-ամյա ուղու մասին պատմող տեսաֆիլմ: 094 52 52 65, 060 71 01 03:

Մշակույթ

Ժամը 17:00-ին Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի դիմաց տեղի կունենա Երվանդ Մանարյանի արձանի բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառումը նվիրված է արտիստի ծննդյան 100-ամյակին։

Ժամը 19:00-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա «Թռիչք» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը պատմում է Կապիտան Արման Զաքարյանի մասին, ով 44-օրյա պատերազմի մասնակից էր, նա սովորել էր ՌԴ Ռյազանի բարձրագույն օդադեսանտային հրամանատարական ուսումնարանը: Արմանը իր դասակով վերջիններից մեկն էր, ով 2020թ. նոյեմբերին եղել էր Շուշիում և մարտական խնդիրներ էր կատարել այնտեղ: Արման Զաքարյանը զոհվել է 2022թ. Ջերմուկ քաղաքի դիրքերից մեկում, ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում: Խնդրում ենք նախապես հաստատել ձեր մասնակցությունը, որպեսզի կարողանանք հրավիրատոմս տրամադրել: Ռազմիկ Գրիգորյան, հեռ. 033 40 42 13:

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային

Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել

Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն

Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը

Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի

Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ

Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ

ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը

Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս