Մշակույթ

Ստեղծագրության ակադեմիան առաջին շրջանավարտներն ունի

1 րոպեի ընթերցում

Ստեղծագրության ակադեմիան առաջին շրջանավարտներն ունի

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի դրամատիկական թատրոնում կայացել է Երևանի քաղաքապետարանի նոր՝ «Ստեղծագրության ակադեմիա» ծրագրի հաղթողների մրցանակաբաշխությունը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից, բանաստեղծության, արձակի, դրամատուրգիայի, կինոսցենարի, արվեստի քննադատության դասընթացներին երիտասարդ ստեղծագործողները հնարավորություն են ունեցել լսել ավագ սերնդի ներկայացուցիչներին, սովորել ու քաղել կարևորը՝ հետագա գործերի համար: Ակադեմիայի շուրջ 150 շրջանավարտ մասնակցության վկայագրեր է ստացել, իսկ արդեն հաղթողները՝ նաև դրամաշնորհային պարգև: Լավագույն աշխատանքների հիման վրա կտպագրվի պատկերազարդ գիրք, կնկարահանվի ֆիլմ, կբեմադրվի թատերական ներկայացում:

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում