Աշխարհ

ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն աշխատանքային խումբ կստեղծեն ավտորիտար սպառնալիքների դեմ պայքարի համար

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն աշխատանքային խումբ կստեղծեն ավտորիտար սպառնալիքների դեմ պայքարի համար

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն հայտարարել են նոր համատեղ աշխատանքային խմբի ստեղծման մասին՝ պայքարելու այն սպառնալիքների դեմ, որոնք բխում են այն պետություններից, որտեղ երկու կազմակերպությունների կարծիքով՝ կան ավտորիտար վարչակարգեր: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

Ավելի վաղ Բրյուսելում կայացել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հանդիպումը։

«Փոփոխվող սպառնալիքներին և մարտահրավերներին դիմակայելու համար ֆոն դեր Լեյենը և Ռյուտեն պայմանավորվել են ստեղծել բարձր մակարդակի նոր աշխատանքային խումբ՝ ԵՄ-ՆԱՏՕ գոյություն ունեցող համագործակցությունն ամրապնդելու համար», - ասված է երկու կազմակերպությունների ղեկավարների հանդիպման արդյունքներով հրապարակված համատեղ հայտարարության մեջ:

Փաստաթղթում նշվում է, որ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի առաջնորդները քննարկել են միջազգային ասպարեզում ավտորիտար պետությունների աճող ագրեսիվություն։ «Այդ պետությունները մարտահրավեր են նետում մեր ընդհանուր շահերին, արժեքներին և ժողովրդավարական սկզբունքներին՝ օգտագործելով տարբեր միջոցներ, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, տեխնոլոգիական և ռազմական», - ասված է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի համատեղ հայտարարության մեջ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում