Հոկտեմբերի 30-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

30 հոկտեմբեր,  2024            

ՀՀ ԱԺ

Ժամը 10:00-ին Ազգային ժողովի 334 դահլիճում կկայանա ԱԺ պետական-իրավական հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Օրակարգ՝ «Հայաստանի Հանրապետության 2025թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ եւ ծախսեր՝ իշխանության պետական եւ դատական մարմիններ, պետական վերահսկողություն եւ կոռուպցիայի կանխարգելում:

Պետական կառույցներ

Ժամը 09:30-ին Հանրապետության հրապարակից կմեկնեն Գորիս, որտեղ կկայանան «Գորիսյան օրեր» երկօրյա տոնական մեծ միջոցառումներ և միասին բացահայտելու Հին ու նոր Գորիսը։ Միջոցառումների շարքը կմեկնարկի ժամը 14։00-ին՝ Թումանյան փողոցի և Վիենի նորակառույց զբոսայգու բացման արարողությամբ։ Այնուհետև հյուրերը կշարժվեն դեպի պատմական Հին Գորիս (Գորիս գյուղ), որտեղ տեղի կունենան օրվա գլխավոր միջացառումները։ Շահագործման կհանձնվի դեպի Հին Գորիս տանող նոր ու բարեկարգ ճանապարհը։ Օրվա գլխավոր անակնկալը ժամը 18։00-ին է, «Գորիսյան օրեր» տոնակատարությունների շրջանակում Հին Գորիսի ժայռերն առաջին անգամ կլուսավորվեն գեղարվեստական գունեղ լուսավորությամբ։ Վերադարձ՝ հոկտեմբերի 31-ին, ժամը 12։00-ին։ Գայանե, Մխիթար: Գորիսի համայնքապետարան, (099)-055-477, (077)-228-788 (Արփի)։

Ժամը 10:00-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում (ՈԱԱԿ) /Օրբելի 22, 6-րդ հարկ/ ՈԱԱԿ-ի և Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) նախաձեռնությամբ կանցկացվի երկօրյա աշխատաժողով՝ նպատակ ունենալով փորձարկել ՄԿՈՒ համակարգի ախտորոշման նոր գործիքը: Աշխատաժողովին  կմասնակցեն. ՀՀ ԿԳՄՍՆ նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը, ՄԿՈՒԶԱԿ-ի տնօրենի տեղակալ Աշոտ Սահրադյանը, ՈԱԱԿ-ի տնօրեն Ռուբեն Թոփչյանը, ինչպես նաև քոլեջների տնօրեններ, որակի ապահովման պատասխանատուներ, արտաքին գնահատում իրականացնող ՈԱԱԿ փորձագետներ, ՊԿՉ-ների մշակմանը մասնակցած գործատուներ: Այս աշխատաժողովը շարունակությունն է մայիսին Հայաստանում անցկացված ETF-ի ֆորումի, որի ընթացքում միջազգային փորձագետները գնահատեցին ՀՀ ՄԿՈՒ համակարգը։   

Ժամը 11:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանի ասուլիսը: Թեմա. սոցիալական ծառայությունների թվայնացում, արդյունքներն ու առաջիկա անելիքները։

 

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 15:00-ին Երևանի պետական ​​համալսարանում կնշվի Միավորված ազգերի կազմակերպության օրը: Ծրագիրը կներառի երիտասարդության և կլիմայի փոփոխության պանելային քննարկում ժամը 15:00-ին, որին կհաջորդի պաշտոնական ընդունելությունը ժամը 16:50-ին:

Մամուլի ակումբներ

Ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս՝ նվիրված Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի նոր ծրագրին: Ռոսսոտրուդնիչեստվո»-ի «Բարության առաքելություն» միջազգային ծրագիրը Երևանում յուրահատուկ դասընթացներ կանցկացնի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար: Միջազգային ծրագրի մանրամասների մասին կպատմեն՝ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Վիկտորյա Դերիպասկոն, մանկավարժ հոգեբան Նատալյա Մայորովան, նյարդահոգեբան, դասախոս Անաստասյա Եգորովան։

Մշակույթ

Ժամը 18:00-ին «Զանգակ» գրատան Աբովյան մասնաճյուղում կկայանա «Ավո՛, կնուտը գցե՞մ...» գրքի շնորհանդեսը: Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը Վարպետի ծննդյան 150-ամյակին ընդառաջ ներկայացնում է «Ավո՛, կնուտը գցե՞մ...» գիրքը։ Newmag and friends ծրագրով ընթերցողին է ներկայացվում յուրօրինակ, հումորային, զվարճալի գիրք՝ 42 հեղինակների հուշերով և մանրապատումներով։ Խոսնակներ՝ գրականագետ, բ.գ.դոկտոր, պրոֆեսոր Ավիկ Իսահակյան, բանասեր, գրքի կազմող, թանգարանի ցուցադրությունների կազմակերպման և հանրահռչակման բաժնի վարիչ Ռուզաննա Մեսրոպյան, Ավ.Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյան։ 

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ