Երևան

Առաջին անգամ անցկացվող Երևանի միջազգային լուսանկարչական փառատոնի շրջանակներում կներկայացվեն մայրաքաղաքին վերաբերող բացառիկ աշխատանքներ

1 րոպեի ընթերցում

Առաջին անգամ անցկացվող Երևանի միջազգային լուսանկարչական փառատոնի շրջանակներում կներկայացվեն մայրաքաղաքին վերաբերող բացառիկ աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքում հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 28-ն առաջին անգամ կանցկացվի Երևանի միջազգային լուսանկարչական փառատոնը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քաղաքապետարանից հայտնում են, որ փառատոնի շրջանակում Հայաստան կժամանեն հայտնի լուսանկարիչներ աշխարհի տարբեր երկրներից։ Փառատոնը կներկայացնի Երևանի մասին այնպիսի լուսանկարներ, որոնք երբևէ չեն ցուցադրվել այստեղ։ Կանցկացվեն ցուցահանդեսներ, քննարկումներ, սեմինարներ, արվեստագետների հետ զրույցներ, ինչպես նաև արհեստական բանականության կիրառմամբ ցուցադրություններ։ 

Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 1-ին, ժամը 19։00-ին Հայաստանի ազգային պատկերասրահում։ 

Բացման արարողությանը ներկա կգտնվեն և իրենց աշխատանքները կներկայացնեն Magnum Photos աշխարհահռչակ գործակալության լուսանկարիչներ Գեորգի Պինխասովը և Անդրեա Հոլցհերը, ինչպես նաև լուսանկարիչ Պատրիկ Բիներտը։

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում