ՄԻՊ-ն անդրադարձավ քրեակատարողական հիմնարկների շենքային վատ պայմաններին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը գտնվում է քրեակատարողական հիմնարկների՝ շենքային վատ պայմաններ ունեցող պետությունների թվում: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում: 

«Քրեակատարողական հիմնարկների շենքային պայմանների առումով մենք գտնվում ենք շատ վատ պայմաններ ունեցող պետությունների թվում։ Մենք պետք է կատարելագործենք քրեակատարողական հաստատությունների շենքային պայմանները»,-ասաց ՄԻՊ-ը՝ հավելելով, որ նույնը կարելի է ասել նաև հոգեբուժական և մի շարք այլ կազմակերպությունների հետ կապված: 

Անդրադառնալով քրեակատարողական հիմնարկներում վատ վերաբերմունքի և խոշտանգումների հետ կապված խնդիրներին՝ ՄԻՊ-ն ասաց. «Իհարկե, նման դեպքեր հանդիպում են Հայաստանում: Բայց, ի տարբերություն շատ պետությունների, մենք ծայրահեղ բարձր թվեր ունեցող պետությունների թվին չենք դասվում այս առումով: Թեպետ, նույնիսկ եղածների դեմ մենք պետք է կարողանանք պատշաճ պայքար մղել»: 

Մանասյանը հիշեցրեց, որ ՄԻՊ-ի 2023 թվականի զեկույցում առաջին անգամ նաև նկարներ են տեղադրել այդ հաստատություններից՝ թե՛ շենքային պայմանների ոչ բավարար լինելու, թե՛ մատչելիության հետ կապված խնդիրներ ունենալու առումով:

«Կարծում եմ՝ սա պետության կողմից առաջնահերթ հասցեավորման կարիք ունեցող հարցերից է: Այս առումով ուզում եմ հատուկ շեշտադրել նաև ջրի, կենսական նշանակության այլ ծառայությունների ու մի շարք հարցերի հետ կապված խնդիրները: Մենք, օրինակ, բազմաթիվ բողոքներ ենք ստացել ջրի որակի հետ կապված: Ուսումնասիրություն ենք իրականացրել, կարծում եմ՝ այստեղ կա խնդիր, որը պետք է հասցեավորել»,-ասաց ՄԻՊ-ը՝ հավելելով, որ ոլորտն ունի շատ լուրջ հասցեավորման և կատարելագործման անհրաժեշտություն:  

Այնուամենայնիվ, Մանասյանը նշեց նաև, որ ժամանակի ընթացքում տարբեր խնդիրներ լուծումներ ստացել են: Օրինակ՝ նա մատնանշեց «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում վերջին բարեփոխումները:  

Հայերեն

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին